38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Նիկոլ Փաշինյան արի քեզ էդ բիձու հետ ծանոթացնեմ, փորձեք ծաղիկների ու շների միջոցով ադրբեջանցիներից հլը մի բան պոկել

Նիկոլ Փաշինյան արի քեզ էդ բիձու հետ ծանոթացնեմ, փորձեք ծաղիկների ու շների միջոցով ադրբեջանցիներից հլը մի բան պոկել
01.06.2024 | 17:24

Էն ո՞վ էր ասում, որ հող չենք սիրում։ Գյումրիում ազատ հող չի մնացել։ Հող սիրում ենք, հատկապես փռթի, ապօրինի։

Ձորի մայլեն, մեր տների մոտ բիձեմ է ապրում։ Սովորություն ունի ուրիշների լուսամուտների տակը ապօրինի չափառներ ու ցանցեր դնել։ Երբ հարցնում են թե՝ ի՛նչ ես անում, անմեղ դեմքով պատասխանում է, որ ուզում է բարեկարգի, ծաղիկներ ցանի, որ հայաթի բալիկների համար լավ լինի։

- Առանց չափառների բարեկարգի։

- Շները կտրորեն։

ՈՒ այնպես անմեղ է օգտագործում շներ, ծաղիկներ բառերը, որ հարց տվողը վատ է զգում իր տված հարցի համար։ Հետո չափառապատած՝ դեմարկացված տարածքը քաղաքապետարանի ծանոթների միջոցով փորձում է դելիմիտացնել ու իրենով անել։.

Նիկոլ Փաշինյան արի քեզ էդ բիձու հետ ծանոթացնեմ, փորձեք ծաղիկների ու շների միջոցով ադրբեջանցիներից հլը մի բան պոկել։ Աշխատում է։.

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հ.Գ

Եթե այս անձի պրովոկացիաների դեմը հարազատները չառան, հաջորդիվ կտեղադրեմ լուսանկարը։ Թող աշխարհասփյուռ հայությունը տեսնի, որ մենք հող սիրող ազգ ենք։

Դիտվել է՝ 3029

Մեկնաբանություններ